Մենք սիրում ենք կերակուր

Условия доставки

1․ Առաքումը կատարվում է մեկ ժամվա ընթացքում։ Ֆորս-մաժորային հանգամանքների կամ պատվերների մեծ քանակի դեպքում առաքման ժամանակը կարող է երկարաձգվել։

2․ Կտրոնում Ձեր ստորագրությունը նշանակում է Ձեր կողմից ուտեստների արտաքին տեսքի և պատվերի ամբողջ փաթեթի վերավերյալ բողոքների բացակայություն։ 

3․ Եթե Ձեզ չի բավարարում ուտեստ(ներ)ի քաշը կամ համը, անհրաժեշտ է զանգահարել սրճարան և խնդրել փոխարինել այն (փոխարինման համար անհրաժեշտ է չափաբաժնի առնվազն 70%-ի առկայությունը)։ 

4․ Ուտեստի փոխարինումը կատարվում է միայն անորակ ապրանքի առկայության դեպքում։

5․ Եթե հնարավորություն չունեք օպերատիվ կերպով մեզ փոխանցել սույն տեղեկությունները, ահրաժեշտ է պահպանել կտրոնը և կասկած առաջացրած ուտեստները։ Բողոքն անհրաժեշտ է ուղղել upr_erevan@avtosushi.ru հասցեով։ Ձեզ կպատասխանեն 24 ժամվա ընթացքում։ 

6․ Եթե ինչ-որ պատճառներով Ձեր պատվերն առաջին անգամ չի առաքվել (խոսասարքը չի աշխատել կամ Դուք տեղում չեք եղել և այլն), կրկնակի առաքման արժեքը կկազմի 1000 դրամ։ 

7․ Պատվերը կարող է կատարվել 14 տարին լրացած անձի կողմից։ 

8․ Փոքր ռոլլերի, գունկանների և սուշիի առաքումը կարող է իրականացվել մի քանի չափաբաժնով մեկ լանչ-բոքսում։ 

***Վիճաբանության լուծման բոլոր գործընթացները դյուրին չեն մեզ համար, և որպեսզի մենք հնարավորինս արագ և անկողմնակալ արձագանքենք Ձեր ցանկություններին,/բողոքներին,/պահանջներին, խնդրում ենք Ձեզ ըմբռնումով մոտենալ մեր պահանջներին։ 

Բարի ախորժակ ենք մաղթում։ 

Ըմպելիքները չեն մտնում անվճար առաքման համար նվազագույն գումարի արժեքի մեջ։ 
Նվազագույնը
4000 դրամ պատվերի դեպքում մենք քաղաքի մեջ առաքում ենք անվճար։ 
Եթե պատվերի գումարը
4000 դրամից պակաս է, ապա առաքման արժեքը կկազմի առավելագույնը 1000 դրամ, իսկ նվազագույնը՝ պատվերի գնի և 4000 դրամի տարբերությունը։ 
Օրինակ
, եթե Դուք պատվիրել եք 3400 դրամ գումարի չափով, առաքումը կարժենա 600 դրամ։ 

* Տրանսպորտի բաժինը աշխատանքը սկսում է 11։00-ին, ուստի առաջին առաքումը իրականացվում է 11։00-ից։

Հետադարձ կապ

Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր կարծիք ! Ուղղակի գրեք մեզ!

*Поля обязательные для заполнения