Մենք սիրում ենք կերակուր

Наши правила

-կենդանիների հետ մուտքն արգելվում է,
-պատվիրատուի տարիքը չպետք է լինի 14-ից ցածր (համաձայն
օրենսդրության)

Մեզ մոտ գործում է ինքնասպասարկում, քանզի մենք ուզում ենք, որ որակի կայունության հետ մեկտեղ մեր գները պահպանվեն, որքան հնարավոր է երկար:

Մեզ մոտ կարելի է.
-օգտվել անվճար Wi-Fi-ից,
-դիտել հեռուստացույց,
-կարդալ ամսագրեր,
-համեղ սնվել,
-այցելել նորից ու նորից,
-արտահայտել տեղին դժգոհություն:

Ինչո՞ւ <<Ավտոսուշի>>.
Մենք պատրաստ ենք ոչ միայն Ձեզ ընդունել մեզ մոտ, այլև առաքել: Դուք կարող եք ոչ միայն օգտվել ինքնասպասարկումից, այլև հետևել, թե ինչպես և ինչ պայմաններում է պատրաստվում Ձեր ուտելիքը: Սա նրա համար է, որ Դուք կասկածներ չունենաք մեր սննդամթերքի որակի վերաբերյալ:

Մեր շեֆ-խոհարարը, հիմք դնելով նախագծին Նիժնի Նովգորոդում, առաջադրել է աշխատանքի որակի և պրոֆեսիոնալիզմի բարձր նորմեր:

Մենք Ձեզ չենք խոստանում ճապոնական լավագույն ավանդույթներով պատրաստված մթերք: Մենք չենք ներկայանալու որպես իսկական ճապոնական խոհանոց: Ճապոնական խոհանոցի մասին մենք գիտենք ճիշտ այնքան, որքան ճապոնացիները գիտեն հայկական խոհանոցի մասին:

Մենք ընդամենը կարող ենք երաշխավորել որակյալ, դրա հետ մեկտեղ հասանելի սնունդ` պատրաստված ճապոնական տեխնոլոգիաներով և չինական, ռուսական, ամերիկական, ճապոնական ու նորվեգիական բարձրորակ մթերքներով` միաժամանակ հնարավորության դեպքում պահպանելով օգտակար հատկությունները:

-նշեք պատվերի ստացման օրը և վեցրեք այն Ձեզ հետ, լինի դա տան ճանապարհին, թե Ձեր ծննդյան օրը (ընդունում ենք պատվերներ ամենաշուտը Ձեր` պատվերը վերցնելուց 7 օր առաջ)
-պատվիրեք ցանկացած վայրից, լինի դա տուն, աշխատանքի վայր թե համալսարան
-զանգահարեք, պատվիրեք, եկեք և համտեսեք մեզ մոտ:

Վերոնշյալ քայլերից գրեթե բոլորը կարելի է իրականացնել առանց հեռախոսային զանգի` մեր կայքի օգնությամբ: Դա հարմար է և ոչ ժամանակատար. պատվիրելիս կարող եք նշել Ձեր պատվերի բոլոր մանրամասները:

Մեր առաքելությունն է մատուցել որակյալ ծառայություն` հասանելի բոլորին:

Բարի՛ գալուստ
Ընտրեք ձեր քաղաքը

Հետադարձ կապ

Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր կարծիք ! Ուղղակի գրեք մեզ!